Հայերեն   English   Русский  

Երևանում «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովն է. ներկա է Փաշինյանը (ուղիղ)


  
դիտումներ: 1701

ՀՀ ԿԳՄՍՆ-Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը, որը միավորել է այդ ցանցի ավելի քան 450 անդամի՝ շուրջ 75 երկրից

Համաժողովի բացման արարողությանըներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ հյուրեր։

«Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի մասնակից 11-րդդասարանցիԷդիկՆազարյանը 7 հարց է ուղղել վարչապետ Ն. Փաշինյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են այն խնդիրներին, թե հայոց պատմության մեջ ինչպիսի՞ն է եղել կրթության դերը, ինչպիսի՞ն կլինի կրթությունը Հայաստանում 10 տարի անց, ինչպիսի՞ գիտելիքներ են անհրաժեշտ առաջնորդության համար, աշակերտները կարո՞ղ են մասնակցություն ունենալ կրթության քաղաքականության մշակմանը և այլն:

Ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարութան նպատակն է՝ կրթությունը Հայաստանում դարձնել ազգային ապրելակերպ, որպեսզի քաղաքացու կրթությունը լինի շարունակական՝ ողջ կյանքի ընթացքում: Ըստ Ն. Փաշինյանի՝ կրթության ամենակարևոր բաղադրիչն ինքնակրթությունն է: 10 տարի հետո վարչապետի երազանքի կրթությունն այն է, երբ չկա հակադրություն աշակերտի և ուսուցչի, աշակերտի և դպրոցի միջև, երբ կրթությունն ընդլայնում է աշխարհայացքը և քաջալերում աշակերտի ձգտումը, երբ գիտելիքը սահմաններ չունի: Դիմելով աշակերտներին՝ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավատալ սեփական ուժերին և գտնել իրենց առաքելությունը:

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս միջոցառումն իր կարգախոսով տեղավորվում է այն քաղաքականության շրջանակում, որը հռչակել է ՀՀ կառավարությունը, այն է՝ որակյալ կրթություն բոլորի, այլ ոչ թե քչերի համար:

«Նման ներկայացուցչական քննարկումները և արտերկրի լավագույն փորձի ներմուծումը կօգնեն մեզ՝ ծրագրերի մշակման և նոր քաղաքականության իրականացման առումով: Մենք համագործակցում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ. նրանց մասնագետները մեր տարբեր դպրոցներում դասավանդում են, և իրենց մեթոդաբանությունից որոշ դրվագներ և բաղադրիչներ անպայման ներառում ենք մեր բարեփոխումների և ծրագրերի մեջ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի արդյունքը տեսանելի է, քանի որ նրանց մասնագետները ոչ միայն կրթություն են տալիս, այլև առհասարակ միջավայր են փոխում համայնքներում, մոտիվացնում աշակերտին:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանում նման ներկայացուցչական միջոցառում անցկացնելը պայմանավորված է նաև հանգամանքով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բավականին ակտիվ համագործակցում է «Կրթությունբոլորիհամար» ցանցի շրջանակում:

Նշենք, որ այս տարվա համաժողովի քննարկման հիմնական թեման է՝ ինչպես նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը: Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ ինչպես «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցում, այնպես էլ դրանից դուրս գործող մասնագետների, զանազան խմբերի մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցում են պատվիրակներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուցիչ» 2019թ. տիտղոսակիր ՓիթերԹաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Հարրի Փաթրինոսը:

Վերջին 5 տարիների ընթացքում կրթական համակարգում «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ազդեցության կրողներն են Հայաստանի յոթ մարզերի ավելի քան 14000 երեխաներ:






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.10.2019 zarmanali a nikoli nman mi anj qtutyan masin a hosum zor ink mi qram qrutyun juni nikolin hamar yrakunt haqaraq a tarnum zah
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: