Հայերեն   English   Русский  

«Ռեալն» անակնկալ պարտվեց, «Բարսելոնան» հաղթեց և դարձավ առաջատար


  
դիտումներ: 351

«Ռեալն» անակնկալ պարտվեց, «Բարսելոնան» հաղթեց և դարձավ առաջատար

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցեց այս մրցաշրջանում Լա Լիգա վերադարձած «Մալյորկայի» հետ:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմն անակնկալ պարտություն կրեց:

«Մալյորկայի» հաղթական գոլը խաղի 7-րդ րոպեին խփեց Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվող Ժունիոր Լագոն:

«Բարսելոնան» հյուրընկալվեց «Էյբարին»։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

13-րդ րոպեին հաշիվը բացեց կատալոնական թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Երկրորդ խաղակեսում նրա փոխանցումից հետո աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

67-րդ րոպեին «Էյբարի» դարպասը գրավեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Մեսին։

Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է՝ 19 միավորով: «Ռեալը» 18 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: