Հայերեն   English   Русский  

Գյումրիում ավտոմաքսատունը դեռ կառուցվում ու կառուցվում է


  
դիտումներ: 283

21,5 հա տարածքում արդեն երկու ամիս է կառուցվում է հյուսիսային ավտոմաքսատուն: Այժմ շինարարություն է կատարվում մոտ 6 հա տարածքում: Շինարարության ավարտի համար մի քանի անգամ ժամկետներ են նշվել, բայց դրանք բոլորն էլ եկել ու անցել են, շինարարությունը դեռ նույնիսկ ավարտին մոտ չէ:

Շինարարության դանդաղ ընթացքի պատճառներին և առհասարակ կատարված աշխատանքներին ծանոթանալու համար շինհրապարակ էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տարածքում շրջելուց հետո վարչապետը ինչպես իր մնացած այցերի ժամանակ, առանց լրագրողների հետ շփվելու, հեռացավ տարածքից: Փոխարենը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնեց, թե այս անգամ շինարարության ավարտման ժամկետներ չեն նշելու, աշխատանքները ընթացքի մեջ են և շուտով շինությունը շահագործման կհանձնվի: Մինչ այդ ավտոմեքենաների մաքսազերծումը կկատարվի Գյումրիում գտնվող հյուսիսային մաքսատուն-վարչությունում:

Ըստ Ներսիսյանի, Գյումրիում կառուցվող մաքսատունը ոչ թե միայն ավտոմաքսատուն է լինելու, այլ այն դառնալու է արտաքին տնտեսական գործունեության մաքսային կենտրոն է կառուցում:

Վարչապետն էլ եկավ, տեսավ ու համոզվեց, որ իր նշած ժամկետներում շինարարություն հնարավոր չէ կատարել, նույնիսկ, եթե նախագծի ընթացիկ փոփոխությունները տեղի չունենային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: