Հայերեն   English   Русский  

Հայկ Մարությանին Կարմիր բլուրում նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը


  
դիտումներ: 205

ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալ նվեր տվեցին: Նրան նվիրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը:

Նրան մոտեցավ Քոչարյանի աջակիցներից մեկը եւ ասաց, որ սա կլինի նրա կողմից գրքի լավագույն գովազդը, հաշվի առնելով այն, որ Հայկ Մարությանը լինելով դերասան, նկարահանվել է բազմաթիվ գովազդներում:

«Այս պահին նկարահանվեցիք այս գրքի գովազդում, ինչի համար շնորհակալ ենք»,-ասաց Քոչարյանի աջակիցներից մեկը, ինչին ի պատասխան քաղաքապետը ևս հայտնեց իր շնորհակալությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: