Հայերեն   English   Русский  

Մեր երկիրն ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցողների ձեռքը. Արա Վարդանյան


  
դիտումներ: 224

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելուն։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ ոք չէր ուզի լիներ:

Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթած խունվեյբիները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, նախագահ Քոչարյանին ամեն ձեւ վնասելու մոլուցքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա եզակի դեպք է եւ այլեւս չի կրկնվի:

Բայց դատելով նրանից, թե ինչ է կատարվում այս օրերին Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ, գալիս ես մեկ եզրահանգման` մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ եւ որեւէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը: Ո´չ, սա այլեւս մեկ անձ չէ, սա կաստա է, որում ընդգրկվելու համար պետք է տիրապետես ամենավատը լինելու նուրբ արվեստին: Ինչքա՜ն վատ, այդքան ավելի լավ:

Տո´ այ խունվեյբիներ, դուք կին, երեխա, ծնող չունե՞ք:

Դուք հասկանում եք, որ ներքաշելով մեր երեխաներին եւ ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաեւ հենց ձեր երեխաներին եւ ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որեւէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին` Հայաստանը եւ Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք` չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու:

Ձեզ ջնջելու են Հայաստանի պատմության էջերից, քանզի դուք հայ կոչվելու իրավունք չունեք: Պատրաստվեք, շատ շուտով սկսելու եք բացատրություններ տալ արածների համար, բայց էլ լսող չի լինելու»:






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.10.2019 aysinkn sadanerun jerk uremn inju jek qarog pjajnel ays hrechnerun inj a badjar ? arten barz a vor qarogutyun junik q hosik u q hosik aranj baykarelu hoselov voj mi pan jek qrnar pohel terevs ayt kajutyun junik aveli lav a ???
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: