Հայերեն   English   Русский  

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին


  
դիտումներ: 71

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սյունիքի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ Արշակ Շ.-ն (ծնված 1985 թ․), Համլետ (ծնված 1980 թ․) և Արամ (ծնված 1980 թ․) Մ.-ները, Մարատ Գ.-ն (ծնված 1976 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից։ Արշակ Շ.-ի, Համլետ և Արամ Մ.-ների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Մարատ Գ.-ինը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: