Հայերեն   English   Русский  

​Չիլիի մայրաքաղաքում անկարգությունների պատճառով արտակարգ դրություն է մտցվել


  
դիտումներ: 121

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան այս գիշեր արտակարգ դրություն է հայտարարել երկրի մայրաքաղաք Սանտյագոյում և նրա արվարձաններում բռնկված անկարգությունների պատճառով, որոնք սկսվել են մետրոյի փոխադրավարձի բարձրացման հետևանքով:

Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

Փողոցներ եմ մտցվել բանակի և ոստիկանության ստորաբաժանումներ, միաժամանակ պարետային ժամ մտցնելու մասին առայժմ խոսակցություն չկա: Տեղեկություն կա 180 հոգու ձերբակալության մասին:

Չիլիի օրենքների համաձայն՝ արտակարգ դրության առավելագույն ժամկետը 15 օր է: Այնուհետև այն կարող է երկարաձգվել ևս մեկ ժամկետով: Ավելի տևական արտակարգ դրություն մտցնելու համար անհրաժեշտ է երկրի խորհրդարանի համաձայնությունը:

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Չիլիի կառավարությունում մտադիր չեն վերանայել մետրոյի փոխադրավարձի սակագինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: