Հայերեն   English   Русский  

«Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա մի գործ կարեն». Արթուր Դանիելյան


  
դիտումներ: 103

«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը հանձնարարել է «ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն»

«Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին:

Ինձ ուղղակի հետաքրքիր ա էլի էդ մարդը ինչով է մտածում, ոնց ա մտածում: Էդ մարդուն ռեալ թվում է, որ Միհրանն է իր խնդիրը՞:

Լավ ասենք թե Միհրանին նստցրիր, քեզ իրոք թվում ա, որ էլ խոշորացույցի տակ չես լինի: Իսկ այսուհետ նաև ընտանյոք հանդերձ, քանի որ էդ տաբուն էլ եք «հեղափոխել»: Ընդ որում ասեմ, էդ խոշորացույցը ոչ միայն Հայաստանյան է լինելու: Իմանալու են ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ»,- գրված է նրա էջում:

Նշենք, որ 2 օր առաջ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱծ կանչելու հետ կապված եւ գրել. «Իսկ ո՞նց ես կարծում, գոնե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարգվելու՞ է արարքդ, այն է՝ ԱԱԾ ղեկավարության գլխից թռնել ուղիղ մի անհավասարակշռի գրպանը, որին նախորդ ղեկավարդ հրաժարականի տեքստով կոչ արեց կանգ առնել, և ՍԴ նախագահի վրա ամեն գնով գործ կարելու հրահանգի շրջանակներում ԱԱԾ տանել-բերել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: