Հայերեն   English   Русский  

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 75 հա տարածք


  
դիտումներ: 61

Հոկտեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ,Կենտրոն վարչական շրջանում՝ 6000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, Արագած գյուղում՝ 4 հա գարու և ցորենի արտ և մոտ 400 հակ ծղոտ, «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտ՝ 1000 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 3500 քմ,

Արարատի մարզի Ազատավան գյուղում՝ 1 հա, Լանջանիստ գյուղում՝ 12 հա,

Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի մոտ՝ 700 քմ, Գառնի գյուղում՝ 5000 քմ, Ալափարս-Արզական ավտոճանապարհին՝ 850 քմ,

Շիրակի մարզի Բասեն գյուղի մոտ՝ 40 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 4 հա տերևներ, 25 ծառի կոճղ և 2 ծառ, Բերդ համայնքում՝ 4 հա տերևներ և 20 ծառ, Բերդ-Տավուշ ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 4000 քմ, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ 7000 քմ, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ 7 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: