Հայերեն   English   Русский  

Թովմասյանի նախարարության շրջանում Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից


  
դիտումներ: 354

Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատև կամ կարճատև տեսակցություն չի ստացել:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:

Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:

Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»,- գրել է նա:






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     19.10.2019 Հարգելի պարոն Կարապետյան. Հարավային Աֆրիկացի Նելսոն Մանդելան 37 տարի բանտարկությունից ազատվելուց հետո ոչ մի ռեվանշիստական միջոց չգործադրեց իր խոշտանգողների նկատմամբ: Սակայն Ձեր ղեկավարը, իր հոգեկան հույզերը հագուրտ տալով, Հայաստանը դարձրել է վրիժառության թատերաբեմ:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: