Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Գորիս-Տաթև ավտոճանապարհին. կա տուժած


  
դիտումներ: 239

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վրեժ Պ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել հարակից ձորը:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: