Հայերեն   English   Русский  

Չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը, Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի վրա


  
դիտումներ: 214

Չնայած նախօրեին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությանը, այնուամենայնիվ թուրքական բանակը հարվածներ է հասցնում քուրդ զինյալների դիրքերի վրա։

Այդ մասին հայտնում է թուրքական Cumhurriyet պարբերականը, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։ Ըստ տեղեկությունների Թուրքիան հրետակոծում է Սիրիայի Ռաս ալ Այն քաղաքը։

Վերոնշյալ տեղեկություն, սակայն հերքվել է թուրքական կողմից: Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապատեղեկատվություն է որակել բախումների մասին բոլոր լուրերը:
Էրդողանը պնդել է, որ Թուրքիան 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: