Հայերեն   English   Русский  

​Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների և Իտալիայի կապերի մասին՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից


  
դիտումներ: 156

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպման ժամանակ խոսել է երկու երկրների մշակութային կապերի մասին՝ սկսած «հին Հռոմի ժամանակներից»:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տանը:

Ամերիկյան առաջնորդի խոսքը մեջբերել է Սպիտակ տունը թվիթերի էջում:

«ԱՄՆ-ին և Իտալիային միավորում է մշակութային և քաղաքական ընդհանրությունը, որ հազարավոր տարիների պատմություն ունի՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից»,- ասել է Թրամփը:

Օգտատերերն ապշել են Թրամփի անգրագիտությունից:

Նախագահի բաժանորդներից մեկը շտապել է պատմության դաս տալ. «Պատմության դաս. Հին Հռոմը սկիզբ է առել մ.թ.ա. 8-րդ դարում և կործանվել է մ.թ. 5-րդ դարում: ԱՄՆ-ն ընդունել է Անկախության հռչակագիրը 1776 թ.: Ես կարոտում եմ այն նախագահին, որը կարդում է և գիտի պատմությունը»:

Սակայն եղել են և այնպիսիք, որոնք Թրամփի խոսքը փոխաբերություն են համարել, որն ընդգծում է ամերիկյան սահմանադրության և հռոմեական օրենքների իրավական կապը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: