Հայերեն   English   Русский  

Դերասանուհի Ջուլի Գիբսոնը մահացել Է 106 տարեկան հասակում


  
դիտումներ: 129

Կյանքի 107-րդ տարում վախճանվել Է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջուլի Գիբսոնը: Այդ մասին հայտնել Է The Hollywood Reporter-ը:

Վերջին երեք տարում արտիստուհին գամված Էր անկողնուն: Նա մահացել Է քնած ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, բայց լրագրողներին այդ մասին միայն այժմ են հայտնել:

Դերասանուհու իսկական անունը Քամիլա Սորեյ Է: Նա ծնվել Է 1913 թվականի սեպտեմբերի 6-ին, կինոյում դեբյուտել Է 1941 թվականին՝ խաղալով «Սիրասուն աղջիկը» ֆիլմում:

Նրա մասնակցությամբ մյուս հայտնի կինոնկարներն են՝ «Գնալ իր ճանապարհով», «Ժամացույցը», «Փառք հաղթող-հերոսին» եւ «Մթության փողոցը» ֆիլմերը: Գիբսոնն աշխատել Է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Օրսոն Ուելսը, Փրեսթոն Սթերջեսը եւ Այդա Լուփինոն:

Արտիստուհին եղել Է սցենարիստ Դին Դիլանի կինը, իսկ 1973 թվականին նա ամուսնացել Է օսկարակիր ռեժիսոր Չառլզ Բարթոնի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: