Հայերեն   English   Русский  

Հրդեհ Արծվաբերդ գյուղի «Գյոռեր» կոչվող հանդամասում


  
դիտումներ: 97

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Գյոռեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Բարդ ռելիեֆի և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Ժամը 23:41-ին հրդեհի հերթապահության վայրից տեղեկություն է հաղորդվել, որ ուժեղ քամու պատճառով առկա է հրդեհի տարածման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 04:45-ին: Այրվել են մոտ 8 հա խոտածածկույթ, մացառուտներ և մոտ 30 հատ ծառ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 07:40-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 15 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: