Հայերեն   English   Русский  

Երևան քաղաքի հետևյալ փողոցներում առաջիկա օրերին կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը


  
դիտումներ: 162

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը.

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն փակ կլինեն՝

-Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը,

-Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ, - Բեկնազարյան փողոցների, հատման վայրից Մուտքը դեպի Խուդյակովի 222

-Կոմիտասի1, հարակից հրապարակ

-Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված

-Աղաբաբյան փողոց, Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք

-Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ

-Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ

-Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոց /եկրու կողմից/

-Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23:00-ից մինչև Հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն փակ կլինի՝

-Էրեբունի փողոց-26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածքը:

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ն փակ կլինի՝

Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: