Հայերեն   English   Русский  

Բարիկադներ և հարյուրավոր տուժածներ. իրավիճակը Կատալոնիայում էլ ավելի է թեժացել


  
դիտումներ: 264

Կատալոնիան կրակի մեջ է: Հրկիզված ավտոմեքենաներ, ջարդված ապակիներ, բարիկադներ փողոցներում, արցունքաբեր գազ և հարյուրավոր տուժածներ:

Ավելի մեծ թվով քաղաքների է հասել անկարգությունների ալիքը, որը բարձրացավ անկախության հանրաքվեի անցկացման հետ կապված քաղաքական գործիչների դատավճիռների հետ: Ինքնավարության իշխանությունները հանդարտության կոչ են անում, այդուհանդերձ Բարսելոնան վերածվել է մարսյան դաշտի:

Ալիքը հասել է անգամ երկրի մայրաքաղաք՝ Մադրիդ, որի գլխավոր՝ Պուերտո դել Սոլ հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է եղել: Մայրաքաղաքի բնակիչները դատապարտում են երկրի արդարադատության չափից ավելի դաժանությունը և նույնիսկ պատրաստ են անցնել Կատալոնիայի անկախության կողմնակիցների շարքերը:

Ընդվզումը սկսվել է երկուշաբթի օրվանից: Վաղը՝ ուրբաթ, համազգային գործադուլ է նախատեսված: Ցուցարարները մտադիր են փակել ճանապարհները և օդանավակայանը: Բազմաթիվ պետություններ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս կա՛մ այս օրերին չմեկնել Իսպանիա, կա՛մ չափազանց զգույշ լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: