Հայերեն   English   Русский  

Երևանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. մեքենայի դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր


  
դիտումներ: 103

Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում Toyota մակնիշի 35 MD 964 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, ովքեր, ըստ նրանց առաջինը օգնություն ցուցաբերած քաղաքացիների՝ անչափահաս տղաներ են եղել, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 3-րդ անձ էլ է եղել, ով վթարից հետո դիմել է փախուստի: Իսկ ավտոմեքենայի դիմապակու վրա էլ փակցված է ՀՀ Պաշտպանության նախարարության անցագիր՝ տրված գնդապետ Վ. Սաղաթելյանի անվամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: