Հայերեն   English   Русский  

«Ոգևորող վիճակագրություն». Ռուստամ Բադասյանը ՔԿՀ-ներում սննդի վերաբերյալ թվեր է հրապարակել


  
դիտումներ: 65

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Facebook-ում եւ այն վերնագրել. «Ոգեւորող վիճակագրություն»:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչպես տեղեկացրել էի, հոկտեմբերի 15-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ երեկվանից էլ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձնական ծրագիր սկսեցինք՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը պատվիրակելով մասնավոր ընկերությանը:

Հիմա վիճակագրություն ներկայացնեմ, որից կկարողանանք հետևություն անել:

«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ. 2019 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ, նրանցից 367-ն էլ օգտվել է սննդից, այն դեպքում, երբ մինչև այս ծրագրի մեկնարկը, օրինակ՝ հոկտեմբերի 14-ին, ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սննդից օգտվել էր 300 անձ:

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է 708 անձ. նրանցից 654-ը երեկ՝ ծրագրի մեկնարկի օրը, օգտվել է նախաճաշից, իսկ ճաշից օգտվողների թիվն ավելի մեծ է եղել՝ 695: Կրկին համեմատության համար նշեմ, որ հոկտեմբերի 14-ին, երբ դեռ ծրագիրը չէր մեկնարկել, և սնունդը տրամադրվում էր ՔԿՀ-ի կողմից, սննդից օգտվել էր 550 անձ:

Հուսամ, այս ծրագիրը կնպաստի հանձնուքների թվի նվազմանն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը»:

Նախարարը նաև լուսանկար է հրապարել և գրել. «Մեզ նույնիսկ «սպառնում» են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: