Հայերեն   English   Русский  

Ճապոնիայի կայսեր գահ բարձրանալուն նվիրված շքերթը հավանաբար տեղափոխվի «Հագիբիս» թայֆունի պատճառով


  
դիտումներ: 91

Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի գահ բարձրանալուն նվիրված շքերթը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 22-ին, հավանաբար տեղափոխվի «Հագիբիս» թայֆունի հետևանքների պատճառով:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ճապոնական հանրային հեռուստատեսությանը։

Այժմ Ճապոնիայի կառավարությունը զբաղված է այդ հարցի քննարկմամբ։ Շքերթի նոր ամսաթվի մասին ներկա պահին չի տեղեկացվում։

Ճապոնիայում շարունակվում են որոնողա-փրկարարական, ինչպես նաև առնվազն 77 մարդու կյանք խլած «Հագիբիս» թայֆունի հասցրած հետևանքների վերացման աշխատանքները։ «Հագիբիսը» հարվածել է Ճապոնիայի հիմնական տարածքին շաբաթ օրը և անցել Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափով։

Ներկայիս կայսր Նարուհիտոն գահ բարձրացավ 2019 թ. մայիսի 1-ին։ Այն ժամանակ նրան հանձնվեցին իր լիազորությունների խորհրդանշանները՝ գլխավոր պետական և անձնական կայսերական կնիքները, ինչպես նաև, այսպես կոչված, նվիրական կայսերական խորհրդանշանները՝ թուրը և թանկարժեք յաշման։ Երրորդ նշանը՝ մետաղական հայելին, պահվում է տաճարում, որտեղ խորհրդանշորեն գալիս է Արևի աստվածուհի Ամաթերասուն՝ ճապոնական միապետների առասպելական նախամայրը։ Իսկ գլխավոր արարողությունները նախատեսվում էին հոկտեմբերի 22-ին և նոյեմբերին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: