Հայերեն   English   Русский  

Վանեցյանի նկատմամբ քրգործ կհարուցվի՞. դատարանը հրապարակում է դատավճիռը. ՈՒՂԻՂ


  
դիտումներ: 196

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հրապարակում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքի գործով որոշումը,հաղորդում է 168.am:

Եթե դատարանը որոշի բավարարել Իոաննիսյանի բողոքը, ապա ՀՔԾ-ն պետք է անմիջապես քրեական գործ հարուցի Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով և պետք է քննություն իրականացնի:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը:

Բողոքող կողմը միտում է տեսնում, ըստ որի՝ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլևս չանի:

Նրանց գնահատմամբ՝ քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել:

Ի դեպ, գրության հեղինակը ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանն է, որը հրավիրվել է ՀՔԾ և բացատրություն է տվել: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: