Հայերեն   English   Русский  

Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները


  
դիտումներ: 209

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմագործողության մասին:

Յաիր Նեթանյահուն Twitter-ի և Facebook-ի իր էջերում կատարած գրառման մեջ կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները (Turkish Airlines)՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին:

Հոկտեմբերի 9-ին կատարած մեկ այլ գրառմամբ վարչապետի որդին աջակցությունն էր հայտնել քրդերին` գրելով «ազատ Քուրդիստան» (Free Kurdistan):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: