Հայերեն   English   Русский  

Ձայնամեկուսացում- ձայնակլանումը՝ առողջ ու խաղաղ ապրելու միջոց


  
դիտումներ: 379

Աղմուկը դարձել է մեր քաղաքի տարեցտարի աճող էկոլոգիական խնդիրներից մեկը: Այն անտանելի է դառնում հատկապես ամռանը.

շինարարության ակտիվ պրոցես, բարձր երաժշտություն, փողոցային երթևեկություն: Բնապահպանները արդեն քանի տարի բարձրաձայնում են այս խնդրի մասին, գրվել են սանիտարական նորմեր, որոնք սահմանում են տարբեր վայրերում և տարբեր ժամերին ձայնի բարձրության թույլատրելի աստիճանները: Բայց ասել, թե քաղաքի աղմուկը պակասել է, չենք կարող: Աղմուկն ամենուր է. փողոցում, հասարակական վայրերում, հանգստյան գոտիներում, անգամ տանը:

«Շոու մաստեր» ընկերությունը ակուստիկ ճարտարապետությամբ և ձայնամեկուսացման-ձայնակլանման խնդիրներով զբաղվող ընկերություն է, այստեղ ձայնը ճանաչում են գիտական մակարդակով, կարողանում են ոչ միայն կառավարել ձայնը, այլև՝ պաշտպանել ձայնից: Այո՛, այսօր մարդն ունի ձայնից պաշտպանվելու կարիք և դրանում նրան կարող է օգնել «Շոու մաստեր» ընկերությունը:

«Շոու մաստեր» ընկերություն

«Տնտեսապես զարգացած երկրներում աղմուկի թույլատրելի սահմանի ու պարտադիր ձայնամեկուսացման նորմեր են գործում, որոնց համապատասխան էլ կառուցվում են շինությունները: Մենք մեզ վստահված տարածքներում ստեղծում ենք այդ նորմերին համապատասխան ակուստիկ միջավայր: Մենք իրականացնում ենք բնակարանների, գրասենյակների, ռեստորանների, գիշերային ակումբների, հյուրանոցների, հիվանդանոցների, ձայնագրման ստուդիաների և այլ վայրերի ձայնամեկուսացում-ձայնակլանում : Նման վայրերում ձայնամեկուսացում-ձայնակլանումը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր է»,- ասում է «Շոու մաստեր» ընկերության հիմնադիր-ղեկավար Զորիկ Սահակյանը: «Շոու մաստեր» ընկերությունը զբաղվում է նաև գիտական կառույցների, ՏՏ

ոլորտի հաստատությունների և արտադրական տարածքների ձայնամեկուսացման-ձայնակլանման իրականացմամբ: Այն տարածքներում, որտեղ մեծ թվով սարքավորումներ են աշխատում, ձայնամեկուսացումը-ձայնակլանումը շատ կարևոր է: Եթե մի դեպքում աղմուկը խանգարում է դրսին, մյուս դեպքում, օրինակ ՏՏ ոլորտի հաստատություններում խանգարում է ներսում: Անընդհատ աղմուկի պայմաններում աշխատող մարդը վաղ թե ուշ առողջական տարբեր խնդիրներ է ունենում:

Հաստ պատերով ձայնամեկուսացում-ձայնակլանում անելն արդեն հնօրյա պրակտիկա է: Ինչու՞ հաստ պատերի հաշվին կորցնել քառակուսի մետրեր, երկարաձգել շինարարության ընթացքը, եթե ակուստիկ նորարարական նյութերով կարելի է ունենալ շատ ավելի լավ ձայնամեկուսացում-ձայնակլանում՝ կարճ ժամկետում և շատ չնչին, անհամեմատ փոքր տարածքային կորստով, մանավանդ թանկ կառույցներում շատ ավելի թանկ է նստում հաստ պատեր կառուցելը (ծախսը գալիս է «step by step» տարբերակով): «Շոու մաստեր» ընկերությունը առաջարկում է ձայնամեկուսացման արդի նորարարական մեթոդներ, որոնք շատ ավելի արդյունավետ են ու շահեկան: Ընկերությունը համագործակցում է ճարտարապետների և շինարարական ընկերությունների հետ, նաև տրամադրում անվճար խորհրդատվություն: «Կառուցվող օբյեկտում ակուստիկ հարմարավետ միջավայրի ստեղծումը ենթադրում է երեք գործոնների ներդաշնակություն. խոսքի բարձր պարզորոշություն, աղմուկի ցածր շեմ և բավարար ձայնամեկուսացում-ձայնակլանում: Բոլոր երեք գործոններն էլ մենք ապահովում ենք մեր ակուստիկ հաշվարկներում»,- ասում է Զ. Սահակյանը: Պատվիրատուի համար շատ ավելի ձեռնտու է ձայնամեկուսացման հարցերը լուծել հենց ճարտարապետական նախագծման փուլում: Դրանով նա իրեն ապահովագրում է հետագայում ծագող ակուստիկայի խնդիրների լուծմանն ուղղված հավելյալ գործողություններից ու կրկնակի ծախսերից:

Ընկերության բազայում մշտապես առկա է ձայնամեկուսացնող նյութերի ու դեկորատիվ պանելների լայն տեսականի: Ձայնամեկուսիչ նյութերը, որոնցով աշխատում է «Շոու մաստեր» ընկերությունը, աչքի են ընկնում արդյունավետության բավական բարձր գործակցով: «Դրանք բացի ձայնամեկուսացումից կատարում են նաև տարածքի ջերմամեկուսացման գործառույթ, նաև հրակայուն են: Այսինքն՝ ըստ էության անելով ձայնամեկուսացում, դրանից բխող նաև ջերմամեկուսացում, ունենում ենք նաև անվտանգ, հրդեհներից պաշտպանված տարածք՝ միաժամանակ լուծելով 3 խնդիր»,-պարզաբանում է ընկերության ղեկավարը:

«Շոու մաստեր» ընկերությունը ձայնամեկուսացման-ձայնակլանման աշխատանքներում առաջնորդվում է միջազգային գործող չափանիշներով, որոնք հստակ ցուցում են, թե որ տարածքի նկատմամբ ինչ պահանջներ են դրվում : Հենց գործող չափանիշների և ձայնամեկուսացնող-ձայնակլանող բարձրակարգ նյութերի կիրառմամբ է հնարավոր ստանալ լիարժեք ձայնային հարմարավետ միջավայր կենցաղում, աշխատավայրում կամ հանգստի գոտիներում: «Շոու մաստեր» ընկերությունը համագործակցում է ակուստիկ նյութեր արտադրող մոտ 25 ընկերությունների հետ, որոնք այսօր աշխարհում հայտնի են ձայնամեկուսացում- ձայնակլանում ապահովող նյութերի արտադրությամբ: Այդ բազմազանության շնորհիվ ակուստիկ լուծումները շատ քիչ ազդեցություն են ունենում ինտերիերի դիզայներական աշխատանքի վրա և հնարավորություն են տալիս ստեղծել առողջ համագործակցություն դիզայների, ճարտարապետի, շինարարի միջև:

Ի դեպ թե աղմուկի ինչ աստիճան է տիրում Ձեր տարածքում, կարող եք չափել «Շոու մաստեր» ընկերության ակուստիկ լաբորատորիայի միջոցով: Այն հնարավորություն է ընձեռում իրականացնել ցանկացած տարածքում ցանկացած մակարդակի աղմուկի կամ ցնցումների (տեխնիկական աշխատանքների պատճառով առաջացած) բարձրակարգ չափագրում:

«Շոու մաստեր» ընկերությունը տիրապետում է ժամանակակից բոլոր այն մեթոդներին ու միջոցներին, որոնք ուղղակիորեն փրկում են անտանելի և նյարդացնող աղմուկի ճիրաններից: Նրանց օգնությամբ գրագետ մոտեցումը ձայնամեկուսացման խնդիրներին ըստ էության առողջ ու խաղաղ կյանքի գրավական են դառնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: