Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առայժմ Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկություն չի անցկացնի


  
դիտումներ: 156

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ամբողջ կազմով առայժմ չի հավաքվում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի համար քվերակության:

Այդ մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երեկ հայտարարել է ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին մամլո ասուլիսում:

«[Օրենսդրությունում] չկա նման պահանջ, որ մենք քվեարկություն անցկացնենք, այնպես որ ներկայումս քվեարկություն չենք անցկացնի»,- ասել է նա:

Փելոսին Սպիտակ տանն է կոչ անում համապատասխան քվեարկություն անցկացնել: Ինչպես ավելի վաղ հաղորդել է Axios կայքը, Թրամփը և նրա կողմնակիցները համարում են, որ այդ կերպ հանրապետականները հնարավորություն կունենան ավելի շատ ազդելու լսումների ընթացքի և հետաքննության մյուս կողմերի վրա:

ԱՄՆ-ում աղմուկ առաջացավ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հուլիսյան հեռախոսազրույցի կապակցությամբ, ինչն էլ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու հիմք դարձավ: Ինչպես նշում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը փորձել է համոզել Զելենսկուն սկսել Ուկրաինայում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության քննությունը Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցույց տալու փոխարեն:

Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ-ի և Ուկրաինայի լիդերների հուլիսյան զրույցի սղագրությունը: Պարզվեց, որ Թրամփին չի հաջողվել ստանալու Զելենսկու համաձայնությունը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, հեռախոսային զրույցի մեջ օրենքի խախտում չգտավ, ինչպես նաև հիմքեր հետագա քննության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: