Հայերեն   English   Русский  

Լիլիթ Հովհաննիսյանի, Թաթայի, Անդրեյի և այլոց նկատմամբ ՊԵԿ-ը պատժամիջողներ կկիրառի


  
դիտումներ: 85

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ 9 վաստակավոր գործիչների, երգիչ-երգչուհիների ուղարկել են նամակ, որ հայտարարագրեն իրենց եկամուտները:

Նրա խոսքով՝ այդ 9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, մեկի հանդեպ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ նախնական հաշվարկ է կատարվում, հավանաբար քրգործ կհարուցվի:

«Մնացած երկուսն էլ արտասահմանում են, գալու են և հայտարարագրեն իրենց եկամուտները: Կապ են հաստատել մեզ հետ, ասել են, որ մեր նամակի հետ կապված որոշակի անհամաձայնություններ ունեն, բայց կգան կքննարկեն, և եթե կպարզվի, որ հայտարարագրման ենթակա գումար կա, իրենք կհայտարարգրեն: Դինամիկան նորմալ է և կարծում եմ՝ մեր գործընկերները մեր կոչին համահունչ քայլեր են անում»:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ովքեր են շոու բիզնեսի այդ 9 ներկայացուցիչները: Նրանց թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը: Նրանք այն անձինք են, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

Հիշեցնենք, որ ՊԵԿ–ը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց: ՊԵԿ–ը հիշեցնում էր, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: