Հայերեն   English   Русский  

​Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն Հայաստանը, այլև Արցախն է տանելու կործանման. Իսագուլյան


  
դիտումներ: 98

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն Հայաստանը, այլև Արցախն է տանելու կործանման: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Վերջինս խոսեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունների ու երեկվա մամուլի ասուլիսի մասին:

«Ես կարծում եմ այն ամենն ինչ ասում է Վիտալի Բալասանյանը գործնականում ապացուցվում են: Մինչ երեկվա մամուլի ասուլիսը Վիտալի Բալասանյանը մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում արդեն մատնանշել էր Հայաստանի ու Արցախի փոխհարաբերություններում տեղի ունեցող գործընթացներն, ու թե Հայաստանը ինչ վերաբերմունք ունի Արցախի ու Արցախի իշխանությունների նկատմամբ»,-ասաց Իսագուլյանը:

Ըստ նրա՝ Վիտալի Բալասանյանը չի կարող չբարձրաձայնել թերություններն ու բացթողումները, քանի որ իրեն պատասխանատու է զգում Արցախի, Արցախի բնակչության, ու նաև Հայաստանի ճակատագրի համար:

«Վիտալի Բալասանյանը բազմիցս բարձրաձայնել է, թե ինչ է հայտարարվում մեր իշխանությունների կողմից, և թե ինչ է իրականաում կատարվում: Այնպիսի բաներ է հայտարարում Նիկոլ Փաշինյանը, որ իրականության հետ որևէ կապ չունի»:

Ըստ Իսագուլյանի՝ այն որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները ճիշտ են, ու որ Հայաստանի իշխանությունները վատ են տրամադրված Արցախի նկատմամբ նաև ապացուցում է երեկվա Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը:

«Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունեց Բակո Սահակյանին, տեսանյութերից շատ ցայտուն երևում է, որ դրված է Հայաստանի Հանրապետության դրոշը և չկա Արցախի դրոշը: Ինչու՞, ես չգիտեմ, թե ինչ նպատակ է հետապնդում Արցախի նախագահին որպես մարզպպտե ներկայացնելը: Բակո Սահակյանը շատ պարզ տեսնում է, որ ծանր հիվանդությանմբ տառապող Հայաստանի իշխանությունների հետ եթե իրենք էլ փորձեն նույն կոշտությունը դրսևորել, դա կարող է բերել կործանման»,-նշեց Իսագուլյանը:

Ըստ Իսագուլյանի՝ հակասություններ երկու երկրների ղեկավարների միջև նախկին իշխանությունների օրոք ևս եղել են:

«Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ նախագահ եղած ժամանակ կոնֆլիկտ են ունեցել, ամիսներով չեն խոսել իրար հետ, բայց նախկին իշխանությունների օրոք չի եղել, որ Հայաստանի իշխանոթյունները խառնվեն Արցախի ներքին հարցերին, ինչ-որ մեկին պաշտոնի նշանակեին, կամ սորոսական դիտորդներ ուղարկեին ընտրություններին հետևելու»-ասաց Գառնիկ Իսագուլյանը:






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     16.10.2019 Մթին ուժեր Էս մարդու վրա երկար աշխատել են մինչեվ նրան Վարչապետ են շինել: Նա ոչ թե միայն Արցախի և Հայաստանի միջև, այլև նաև սփյուռքի և Հայաստանի մեջ է թշնամություն սերմանում:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: