Հայերեն   English   Русский  

Այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի. ՊԵԿ


  
դիտումներ: 49

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ

այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ:

Նրա խոսքով, դրա շնորհիվ 236 մլրդ դրամի լրացուցիչ հարկային շրջանառություն է արձանագրվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 21,2 տոկոսով:

«Այս տարվա 9 ամսում իրականացվել է 9175 ընթացիկ հսկողական ստուգում, որից 7080-ը բաժին է ընկնում ՀԴՄ ստուգումներին: Այդ 7 հազարից 2174-ի դեպքում խախտում չի արձանագրվել: Այսպիսի ստուգումներից ստացվող լրացուցիչ եկամուտները համեստ են, դրանք ֆիսկալ նպատակ չեն հետապնդում, այլ ավելի շատ ունի կանխարգելիչ, ուղղորդող նշանակություն»,-ասաց նա:

Անանյանն անդրադարձավ նաեւ բողոքների վիճակագրությանը՝ նշելով, որ նախորդ տարի 9 ամիսներին ՊԵԿ-ից ընդամենը 640 բողոք է քննվել, իսկ այս տարի՝ 1386 բողոք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: