Հայերեն   English   Русский  

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր


  
դիտումներ: 70

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

Ինչպես Ankakh.com-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել այդ ուղղությամբ վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության կողմից օրեր առաջ հաստատված երկու ռազմավարություններով նախատեսված կարգավորումներին:

Ռուստամ Բադասյանը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը Հայաստանի արդարադատության նախարարը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոյի հետ և քննարկել հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 14-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: