Հայերեն   English   Русский  

Զատուլինի արցախյան այցի համար Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին


  
դիտումներ: 218

Ադրբեջանը Ռուսատանին բողոքի նոտա է հղել այն բանի համար, որ ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Զատուլինը այցելել է Արցախ։

Ադրբեջանը Ռուսատանին բողոքի հայտագիր է հանձնել ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի` Արցախ կատարած այցի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոտսին` հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։

«Համապատասխան հայտագիր է ներկայացվել Ռուսատանի ԱԳՆ` ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցի համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Բաքուն զայրացել է, որ Զատուլինը «Ադրբեջանի օկուպացված տարածքում» մասնակցել է միջոցառումների։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: