Հայերեն   English   Русский  

Արմեն Թավադյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով նիստը հետաձգվեց


  
դիտումներ: 86

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի մասնակցությամբ միջադեպի գործով առաջին դատական նիստը։ Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել միայն գործով տուժող Վարդգես Գասպարին և նրա ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Ամբաստանյալ Արմեն Թավադյանը և նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը նիստին չէին ներկայացել։ Վերջինս դատարանին ուղարկված գրությամբ հայտնել էր, որ ծանրաբեռնված է այլ դատական նիստով։

Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որոշվեց հաջորդ նիստը նշանակել նոյեմբերի 13-ին ժամը՝ 15-ին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 17-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Թավադյանը 2019թ․ մայիսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: