Հայերեն   English   Русский  

«ԳԱԶ 66»-ը սար բարձրանալիս մի քանի պտույտ գլորվել է ու հայտնվել տան բակում. Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)


  
դիտումներ: 1191

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում Մարմարիկ գյուղի բնակիչ,

44-ամյա Ահարոն Ք.-ն իր վարած «ԳԱԶ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Մարմարիկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին, դեռեւս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի տան բակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Ահարոն Ք.-ն մարմնական վնասվածքներով՝ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: