Հայերեն   English   Русский  

Հետո Մակունցը գնաց այլ աշխատանքի, եւ այդ եզրակացությունը ՄՆԱՑ ԻՄ ՈՒՍԵՐԻՆ


Նազենի Ղարիբյան.ֆբ գրառում


  
դիտումներ: 817

Սա այս թեմաներով իմ վերջին հարցազրույցն է լրատվամիջոցների հետ, որովհետեւ ես հասկացա, որ ոչ մի լրատվամիջոց,

որքան էլ խոստանա, ճշտությամբ քո հաղորդածը չի փոխանցում եւ էլի մնում ես փլատակների տակ։ Ուրեմն այսպես, ստիպված եմ հավելել. Օպերայի խնդիրը դեռեւս անցյալ տարվա հուլիսին բարձրաձայնել էր մի լրատվամիջոց ու մեզ անընդհատ թիրախավորում էր՝ ասելով, թե շարունակում ենք նախկին իշխանությունների ապօրինությունը, դրան հետեւեցին արդեն Քրիստինե Նաղդալյանի նամակները։

Լիլիթ Մակունցը, ամիսներ տեւած հարցի քննությունից, համապատասխան նախարարություններից գեղղեկի բնույթի եւ համապատասխան օրենքների վերաբերյալ դրական որոշում ստանալուց հետո, նոյեմբերին ստորագրեց ՈՐՈՇՈՒՄ, որով կազմվում էր գործը քննելու մասնագիտական հանձնաժողով՝ Արդարադատության ներկայացուցչի մասնակցությամբ։ Հանձնաժողովի եզրակացությունը նույնպես դրական էր։

Հետո Մակունցը գնաց այլ աշխատանքի, եւ այդ եզրակացությունը ՄՆԱՑ ԻՄ ՈՒՍԵՐԻՆ։ Ես կամ պետք է ստորագրեի Օրբելյանի ազատման հրամանը, կամ իմ դեմ էին բողոքներ գրում դատախազություն, որ ես պաշտպանում եմ անօրինությունը եւ չեմ կատարում իմ պարտականությունները։

Բայց ոչ ես, ոչ Մակունցը չէինք կարող որոշումները հենց այնպես մեր ցանկությամբ կայացնել ու ստորագրել կամ ինքներս այդ խնդիրն ուսումնասիրել, դրա համար կա համապատասխան իրավաբանական վարչություն եւ մենք նրանց ենք հանձնարարել ուսումնասիրել եւ զեկուցել, եւ նրանց եզրակացության վրա ենք հիմնվել։

Այ այդ երկու կրակի արանքը սրան է վերաբերում։ Ես ժառանգել եմ հանձնաժողովի որոշումը եւ ստիպված էի ստորագրել հրամանը (չնայած՝ երեւի պետք էր, որ մի քիչ էլ հապաղեի եւ գործը թողնեի Արայիկ Հարությունյանի ուսերին) ֊ պիղատոսյան կեցվածքն ու թիմային ոգին էլ սրան է վերաբերում։

Իսկ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի ազատվելու հրամանն ընդհանրապես ես չեմ ստորագրել, բայց համաձայն եմ եղել դրան, որովհետեւ նա ոչ թե հեռացվել է, ինչպես լրատվամիջոցներն են տարածում սխալմամբ, այլ իր աշխատանքային պայմանագիրն էր ավարտվել։

Նա մի ամիս ոչ կնիքն էր հանձնում, ոչ տարածքն ազատում, ոչ էլ հանձնման ընդունման ակտը կատարում, այդ ընթացքում գոնե իմ իմացությամբ առնվազն մեկ պայմանագիր է հետին թվով սարքել ու կեղծել՝ ներկայացնելով դատարանին, որի հիմնա վրա էլ դատավճիռը կայացվել է, եւ վարչապետին իմ դեմ զրպարտական նամակ է գրել իր թիմով, որտեղ բոլոր մեղադրանքները պարզապես անհիմն էին, ու դեռ համարձակվում է այսօր արդարության ու զոհի դիրքերից խոսել։ …………

Մնացածը՝ հավանաբար մի օր հոդված կգրեմ ես ինքս եւ կբացահայտեմ այս ամենի խորքային պատճառները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: