Հայերեն   English   Русский  

Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել. Ալվինա Գյուլումյանը՝ Հրայր Թովմասյանի հարցով ՍԴ որոշման մասին


  
դիտումներ: 373

Սահմանադրական դատարանը երեք օրվա ընթացքում կհրապարակվի «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»

գործի վարույթի ընդունումը մերժելու վերաբերյալ աշխատակարգային որոշումը։ Այս մասին ՍԴ–ի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս հրաժարվեց մեկնաբանել որոշումը։

«Այս պահին անհրաժեշտ չեմ համարում բացատրություն տալը, ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել, այդքան բան»,–ասաց նա։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։






Մեկնաբանություններ - 1

Հ.Շ.     15.10.2019 Պատուարժան Դատաւորներ ՀՀ Սահմանադրական Դատարանի

Երեսուն տարիներու ընթացքին, բնաւ այսքան հպարտ չեմ եղած որ իրաւաբան եմ: Մինչդեռ ուսանած եւ աշխատում եմ արեւմտեան երկրի մը մէջ, որու յատկապէս դատական համակարգը շատ որակաւոր է:

Ձեր այս անթերի եւ օրինակելի որոշումով, անգամ մը եւս հաստատեցիք որ Հայաստանում՝ իսկական եւ իրենց կոչումին արժանի դատաւորները անհամեմատօրէն աւելի քաջ, տոկուն ու խիզախ են, քան թէ ոեւէ քաղաքական դերակատար, հասարակական գործիչ, իրաւապաշտպան, լրագրող, մտաւորական, եւայլն...

Այդ ձեր նման խղճամիտ, անդրդուելի, իրենց էական պատասխանատւութեան գիտակից, հարազատ դատաւորներն են որ, դիմադրելով բոլոր անասելի ճնշումներին, մէկդի դնելով իրենց անձը, զոհաբերելով իրենց անհատական շահերը, դիմագրաւելով բոլոր վտանգները, մինչեւ ծայր տէր կը կանգնին հայոց պետականութեան, պատիւը կը փրկեն համայն Հայութեան:

Դուք էք այդ տեսակի ու մակարդակի դատաւորների ուղեցոյցը, փարոսը, յենարանը: Դուք էք այս պահին անդադար եւ ծայրագոյն յարձակումների ենթարկուած, ափսոս՝ որքան խեղճացած, Ամենայն Հայոց Պետութեան միակ ու վերջին պահակը, ծայրագոյն պահապանը, փրկութեան յոյսը:

Յարգանքով,

Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: