Հայերեն   English   Русский  

​Սահմանադրական դատարանը մերժեց Ազգային ժողովի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունը


  
դիտումներ: 157

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին տեղեկացնում է դատարանի ֆեյսբուքյան էջը:

Սահմանադրական դատարանը նման որոշում է կայացրել այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում: Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմաբկցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: