Հայերեն   English   Русский  

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ը կիրականացնի հոկտեմբերի 31-ին». Էլիզաբեթ 2-րդ


  
դիտումներ: 174

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ը կիրականացնի հոկտեմբերի 31-ին և մտադիր է Եվրամիության հետ գործընկերության նոր սխեմա մշակել, որը կամրապնդի բրիտանական տնտեսության կայունությունը, հաստատել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, գրում է ria.ru-ն:

Թագուհին այսօր խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացմանը հանդես է գալիս միապետական ելույթով , որի շրջանակում հայտարարվելու են առաջիկա տարվա համար կառավարության առաջնահերթությունները: Նստաշրջանը ըստ ամենայնի պատմական կդառնա. քանի որ դրա ընթացքում հանրաքվեից ավելի քան երեք տարի անց վճռվի Brexit-ի ճակատագիրը:

Թագուհու ելույթը նվիրված է ներքին օրակարգին,նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի գիտատար ոլորտների և տիեզերական հետազոտությունների զարգացմանը և կպահպանի բրիտանական բանակի մարտունակությունը: Էլիզաբեթ թագուհու ելույթի մեծ մասը նվիրված է եղել սոցիալական խնդիրները լուծելու կառավարության ծրագրերին:

«Կառավարությունը կաջակցի և կամրապնդի NHS առողջապահության ազգային համակարգի վիճակը, Անգլիայում սոցիալական օգնության համակարգի բարեփոխման համար քայլեր կառաջարկվեն»,- ասել է թագուհին:

Կառավարությունը մտադիր է բարեփոխել նաև իրավապահ համակարգը: Էլիզաբեթ 2-րդը մասնավորապես նշել է, որ նախարարների կաբինետը խորհրդարանին կառաջարկի մի շարք օրենքներ, որոնք թույլ կտան «ամենավտանգավոր հանցագործներին ավելի երկար գտնվել կալանքի տակ»:

Brexit-ի գործընթացն այս պահին, ինչպես հաղորդում է աղբյուրը, փակուղի է մտել: Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գա մինչև հոկտեմբերի 31-ը: Երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ ներկայիս տեսքով համաձայնագրին, բայց նաև կտրականապես դեմ է առանց համաձայնագրի Brexit-ի գործընթացին: ԵՄ-ն հրաժարվում է վերսկսել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Ջոնսոնը վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է նրան, որ բանակցությունները ԵՄ-ի հետ շարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: