Հայերեն   English   Русский  

Էրդողանը մեկնում է Բաքու


  
դիտումներ: 145

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնում է Ադրբեջան:

haqqin.az-ի հաղորդմամբ՝ Էրդողանը Բաքվում կմասնակցի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթաժողովին: Նա երկկողմ հանդիպումներ կանցկացնի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հետ, փոխանցում է news.am-ը:

Անկարայից Բաքու մեկնելուց առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Բաքու ժամանելուն պես կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո կմասնակցի գագաթաժողովին: «Առաջին հերթին կհանդիպեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիեւի հետ»,- ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: