Հայերեն   English   Русский  

​Կառավարությունը պետք է վստահի ժողովրդին


Արա Զոհրաբյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 353

Պարզվում է, որ 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար.

շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում» անվանումով՝ 600.000 եվրո բյուջեով:

Ծրագրի նպատակների մեջ նշվել է նաև՝ «կրթության մեջ գենդերային հավասարության թեմայի ներդրմանը նպաստելը՝ աջակցելով տարրական և միջնակարգ դպրոցի համար կրթական ծրագրերի, դասընթացների և ուսումնական նյութերի մշակմանը»: (Մանրամասները տես հրապարակման մեջ):

Ժողովուրդը վստահել է այսօրվա իշխանությանը կառավարելու մանդատ տալով: Նույն կերպ պետք է կառավարությունը վստահի ժողովրդին, այդ թվում՝ նախապես տեղեկացնի հանրային այս մասշտաբի նախապատրաստական գործընթացների մասին և օբյեկտիվ քննարկումների հարթակ տրամադրելով հնարավորություն ստեղծի լսել ժողովրդի ձայնը:

Եթե ներկա իշխանությունը մտածում է, որ ինքն ավելի լավ գիտի, թե ինչ է պետք ժողովրդին, ապա արդյո՞ք չի նմանվի նախորդ իշխանությանը, որին նույն բանի մեջ է մեղադրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: