Հայերեն   English   Русский  

All Stars Project-ն ինքնատիպ համերգով հանդես կգա Երևանում


  
դիտումներ: 68

Ջազ ֆյուժն նախագիծ՝ երեք համաշխարհային վիրտուոզների մասնակցությամբ. Silk Note Festival-ի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա ճանաչում վայելող All Stars Project-ը: Երեկոն կանցկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 10-ին, ժամը 18:00:

Հատուկ այս համերգի համար Հայաստան են ժամանում հայտնի արտիստներ՝ ջազ ֆյուժն կիթառահար, կոմպոզիտոր, Լարրի Քորել և Ռոման Միրոշնիչենկո դուետից հայտնի Ռոման Միրոշնիչենկոն (Ռուսաստան), բաս կիթառահար, Ջոն Մաքլաֆլինի հայտնի տրիոյի անդամ Դոմինիկ Դի Պիացցան (Ֆրանսիա), հանճարեղ դաշնակահար, Նագի տրիոյի անդամ Յանոշ Նագին (Հունգարիա), հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Վալերի Չերնոկը (Ռուսաստան):

Բազմակողմանի տաղանդաշատ արտիստները Եվրոպայի ամենամեծ ժողովրդականություն վայելող երաժիշտներն են: Արտիստների ինքնատիպ համադրությունը ստեղծում է յուրօրինակ երաժշտական հնչողություն: Երևանյան համերգին նրանք կներկայացնեն ինքնատիպ դասական գործեր:

Ի դեպ, All Stars Project-ի համերգի նույն օրը միևնույն համերգի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա ամերիկացի վիրտուոզ կիթառահար Էլ Դի Մեոլան՝ ինքնատիպ համերգային ծրագրով:

Համերգներից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: