Հայերեն   English   Русский  

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը քթի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց


  
դիտումներ: 331

Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ, 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։

Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» ԲԿ-ում՝ տնօրեն, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում՝ պահեստապետ, իսկ վիճաբանությունն էլ տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: