Հայերեն   English   Русский  

Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիխտենշտեյնին


  
դիտումներ: 530

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղի ընթացքում ուներ զգալի առավելություն, բայց առաջին կեսում առաելություն ունենալով չկարողացավ հաղթել:

Մերոնք բաց թողեցին և՛ պատասխանը, և՛ հարկավոր հաղթանակը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը տեղի ընտրանու հետ Եվրոպայի 2020 թվականի ընտրական խաղում:

Լիխտենշտեյն – Հայաստան խաղի մեկնարկից առաջ հայտնի էր, որ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ և մեր հավաքականի համար ձեռնտու արդյունք էր գրանցվել: Իսկ Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակը մեր ընտրանուն արդեն հնարավորություն էր տալիս միավորներով հավասարվել ֆիններին ու շարունակել պայքարը Եվրո-2020-ի ուղեգրի համար:

Խաղի սկիզբը ցույց տվեց, որ մեր թիմը բոլոր հնարավորությունները ունի մրցակցի նկատմամբ առավելության հասնելու և Հայաստանի հավաքականը տարածքային ու խաղային զգալի առավելություն ուներ: Բայց երկրորդ խաղակեսում կեսում մերոնք սկսեցին ավելի հանգիստ շարունակել խաղն ու տուժեցին:

Խաղն ավարտվեց ոչ–ոքի, ու հույսերը չիրականացան: Պարզ չէ, թե ինչը կարող է մեր հավաքականին օգնել Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: