Հայերեն   English   Русский  

Երևանի կենտրոնում թալանել են «Ավտոմոթորսի» տնօրենին


  
դիտումներ: 390

Nissan March մակնիշի ավտոմեքենայի սրահից անհայտ անձը կամ անձինք գողացել են պայուսակը, որում միլիոններ են եղել։

Երևանի կենտրոնում թալանել են «Ավտոմոթորս» ՍՊԸ–ի տնօրենի ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ըստ կայքի՝ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանից:

Նա հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեի դիմաց կայանված Nissan March մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ: Նա տեղեկացրել է, որ գողության պահին ավտոմեքենայի դուռը փակ չի եղել, և այդ հանգամանքից օգտվել է գողը կամ գողերը: Կ. Մարտիրոսյանը ոստիկաններին նաև հայտնել է, որ պայուսակում եղել է 13 մլն դրամ:

Կայքը նշում է, որ Կարենը Մարտիրոսյանը «Ավտոմոթորս» ՍՊԸ –ի տնօրենն է:

Դեպքի մանրամասները պարզելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: