Հայերեն   English   Русский  

​ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի անակնկալ հրամանները


  
դիտումներ: 222

Երևանի ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Վահան Էվինյանը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը մի շարք հրամաններ է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

Ա. Սարգսյանի հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ:

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից:

Ա. Սարգսյանի մյուս հրամաններով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը ազատվել է նշված պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ, ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը, որը մինչ այդ աշխատում էր նույն գումարտակի հրամանատարի տեղակալ: Արմեն Սարգսյանը նշանակվել է Երևանի հաշվառման-քննականբաժնի պետ: Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նշված նշանակումները անակնկալ են եղել նշանակվողների համար: Նրանք այսօր են իմացել, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով իրենք այլ տեղեր են նշանակվել:

Այսօր ոստիկանության վարչական շենքում հանդիպում է նշանակվել Ա. Սարգսյանի և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ, և Ա. Սարգսյանը առաջնահերթ է համարել այն, որ հասարակությունը պետք է կարճ ժամանակում զգա փոփոխության տարբերությունը ճանապարհային ոստիկանների աշխատանքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: