Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ


  
դիտումներ: 304

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (վարորդ` Արտակ Հ., ծնված 1984 թ.) և «Merсedes» (վարորդ` Համբարձում Ս., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Անահիտ Զ.-ն (ծնված 1949 թ.) և «Merсedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ալվիդա Ս.-ն (ծնված 1966 թ․), Սեդա Հ.-ն (ծնված 1948 թ․), ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:

Փրկարարները վերջիններիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ապա «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Merсedes» մակնիշի ավտոմեքենայի տուժածները՝ «Իզմիրլյան» ԲԿ: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո՝ տուժածները դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: