Հայերեն   English   Русский  

ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը Սևանում օգտագործվել է որպես զբոսանավ. ոստիկանության բացահայտումը


  
դիտումներ: 272

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը,

չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը օգտագործել որպես զբոսանավ՝առանց պետական գրանցման իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Անկախին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը օգտագործել որպես զբոսանավ և առանց պետական գրանցման իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ զբոսաշրջիկների համար Սևանա լճում կազմակերպված նավագնացությունների արդյունքում հավաքագրել են ընդհանուր 15․000․000 դրամ՝ պետությանը պատճառելով էական վնաս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: