Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ


  
դիտումներ: 139

Հոկտեմբերի 11-ին, ժամը 10:45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Սեյրան Ս., ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սեյրան Մ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Արմեն Մ.-ն (ծնված 1985 թ.), ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները վերջիններիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ապա հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: