Հայերեն   English   Русский  

Սյունիքում դիզվառելիքով բեռնված «ԿամԱԶ»-ը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք


  
դիտումներ: 1427

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 06:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 5-րդ կմ-ին դիզելային վառելիքով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գնել Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: