Հայերեն   English   Русский  

Մենք պատրաստվում ենք մեր զոհվածների տեղեկանքները տալ և հետ պահանջել մեր որդիներին. բողոքի ակցիա կառավարության առաջ


  
դիտումներ: 169

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կառավարության շենքի առաջ կրկին վբողոքի ակցիա էին անցկացնում Արցախյան պատերազմում, Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները:

Նրանք արդեն մի քանի շաբաթ է կառավարությունից պահանջում են իրենց ևս աջակցություն տրամադրել, ինչպես տրամադրում են Մարտի 1-ի գործողությունների հետևանքով տուժածների հարազատներին: Ակցիայի մասնակիցների հետ էր «Զինվոր» հկ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով դեռ օրեր առաջ էր հանդիպել վարչապետին ու ներկայացրել իրենց պահանջը: Վարչապետը խնդրել էր իրեն մի քանի օր ժամանակ տրամադրել, որպեսզի որոշակի լուծումներ մշակեն:

«Նախորդ հանդիպմանը վարչապետն ասաց՝ տիկին Մարգարիտա, դու խի՞ ես ստեղ, ասացի՝ ծնողներին ընդունի, ասաց՝ իմ ժամանկը շատ սուղ է, գնում եմ արտերկիր, վերադառնալուն պես ձեզ կզանգահարենք։ Անցել է բավականին ժամանակ, ես զանգում եմ իր մամուլի խոսնակին, ինձ ասում է՝ տիկին Մարգարիտա ջան, մենք ձեզ հետ կզանգենք, ու մինչև օրս հետ չի զանգել։ Ամենացավալին այն է, որ մարզերում ապրող ծնողները մտածում են, թե տիկին Մարգարիտան արդեն իր հարցը լուծել է և չի պայքարում։ Ես ցավում եմ, ու հայտարարում եմ, որ ես ձեզ չեմ շրջանցի և գումարի չեմ գնա, մինչև վերջ պայքարելու եմ, որ ձեր ստատուսը հաստատվի։ Այսօր էլ վարչապետի օգնականը հանդիպեց ինձ հետ ու ասաց, որ այսօր վարչապետը գնում է արտերկիր, ու երբ վերադառնա, առաջիկա օրերին մեզ կընդունի ու կքննարկենք խնդիրը»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ բացի բողոքի ակցիաներից նաև դիմումներ են ուղարկել կառավարություն:

«Արդեն 5 դիմում ենք գրել կառավարությանն ուղղված: Վերջին դիմումում գրել ենք՝ մեծարգո վարչապետ, ակնկալում ենք զոհվածի ընտանիքների ընդունելություն, հարցին տալ դրական լուծում, որովհետեւ 5646 ընտանիք ոչ մի անգամ ոչնչից չի օգտվել։ Եթե մարզերում են ապրում, դա չի նշանակում, որ երեխեքի դին տալով՝ անտեսեն նրանց, տալ մի թղթի կտոր՝ զոհվածի տեղեկանքը, որ ոչ մի արժեք չունի։ Մենք պատրաստվում ենք մեր զոհվածների տեղեկանքները տալ Կառավարությանը և հետ պահանջել մեր որդիներին, եթե մեր հարցին դրական լուծում չտան։ Եվ այն վարկաբեկիչ բառերն ու վիրավորանքները, որ հնչում են իմ հասցեին, թե ես թուրքի կին եմ, ես հայտարարում են՝ ապարանցի եմ, ունեցել մի տղա, ամուսինս էլ, տղաս էլ մահացած են»։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ասաց, որ զոհված զինծառայողների հարազատներին աջակցություն տրամադրելու հարցը իրենց ուշադրության կենտրոնում է:

«Դուք մեր հասարակության ամենահարգարժան խավերից եք, մենք պետք է ձեր առաջ խոնարհվենք, ես միայն կարող եմ ներողություն խնդրել նրա համար, որ դուք ունեք սոցիալական խնդիրներ, որ դուք այսօր այստեղ եք: Պետք է ամեն ինչ անենք, որ առաջնային այս խնդիրը լուծենք»,-ասաց Ուրիխանյանը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     11.10.2019 harkel zohvaj herosnerun mayrer chat javali a jer vijaq vorovhdev ays orva ichanutyun voj mi arGanbadiv juni voj al martkayin skajumner pogojayin laqodner aha desak nikol ahavor kumarner a jahsum ir hajuykin hamar nuyn isk anasuyn m aysbisi pan janer uremn betk a haskanaq injbisi mikrob mn a ays nikol sriqan betk a anbayman badjvi
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: