Հայերեն   English   Русский  

Կառավարությունն արտոնություն տվեց «Քոնթուրգլոբալ Հիդրո Կասկադ»-ին. այն 27,3 մլրդ դրամի ներդրում կանի


  
դիտումներ: 83

Կառավարությունն իր այսօրվ՝ հոկտեմբերի 10-ի նիստում հարկային արտոնություն տվեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Մասնավորապես, գործադիրը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնության վերաբերյալ այդ ընկերության հայտը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյան: Նա նշեց, որ ընկերությունը գործում է Սյունիքի մարզում 2015-ից:

«Սարքավորումները ներմուծվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 27,5 մլրդ դրամի չափով ներդրում, որից 10,9 մլրդ դրամն արդեն իսկ իրականացվել է: Մնացած մասը կիրականացվի սարքավորումների ձեռքբերման, տեղադրման աշխատանքների համար: ներկայումս կազմակերպությունում առկա է 151 աշխատատեղ՝ 413 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է 10 նոր աշխատատոեղ՝ 750 հազար դրամ միջին աշխատավարձով:

2018-ին ընկերությունն արտադրել է 13,7 մլրդ դրամի էլեկտրաէներգիա: Ներդրումային ծրագրի ավարտից հետո նախատեսվում է արտադրել տարեկան շուրջ 15,3 մլրդ դրամի էլէներգիա»,-ասաց փոխնախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: