Հայերեն   English   Русский  

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը արձանագրել է իրավախախտման 48 դեպք, 13 դեպքով



  
դիտումներ: 61

հաշվարկվել է 8.867.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 35 դեպքով նշանակվել է

2.650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 21 դեպք, որից 11-ով հաշվարկվել է 8.685.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (51 բոխի, 2 սոճենի, 15 լորենի, 41 կաղնի, 4 հացենի, 5 բալենի, 6 ուռենի) հաշվարկվել է 8.295.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3.5 խմ վառելափայտ)՝ 126.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (8.3 խմ վառելափայտ) հաշվարկվել է 249.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով կատարվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով՝ 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 112.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 1 դեպքով հաշվարկվել է 112.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Վայոց ձոր՝ նախկինում ապօրինի ձկնորսության 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և

պահպանման ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ

դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ բուսահողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի չափով

շրջակա միջավայրին հասցված վնաս։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 23 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.213.810 ՀՀ դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: