Հայերեն   English   Русский  

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցելու է նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին. ՊՆ


Արծրուն Հովհաննիսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 293

Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։

Այս մասին հայտնում է Պշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին:

Այսինք՝ 1998թ. մինչև մեր օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար», - ասված է նրա գրառման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: